Հելոուին. դառնում ենք մարդասպան-տիկնիկ

12:18   24 հոկտեմբերի, 2012

Դանդաղ ու սահուն մոտենում է տարվա ամենագունեղ տոնը՝ Հելոուինը։ Ու թեկուզ այն մեր մշակույթի համար ավանդական չէ, այնուամենայնիվ, չենք ուզում հրաժարվել գունեղ դիմակահանդեսից եւ ուրախ ժամանցից։

Հելոուինը տոնելու ամենակարեւոր պահը հետաքրքիր կերպար ստեղծելն է, որում մեծ դեր ունի դիմահարդարումը։ Չէ՞ որ, նույնիսկ ամենահետաքրքիր հանդերձանքն առանց դրա անավարտ կթվա։

Տոնական գիշերվա ամենահետաքրքիր կերպարներից մեկը տիկնիկն է։ Մարդասպան-տիկնիկների մասին շատ ֆիլմեր են նկարվել, այնպես որ նման հանդերձանքը Հելոուինին լրիվ համահունչ է։ 

Եթե որոշեք տոնական գիշերը տիկնիկ «դառնալ», ապա ձեզ անհրաժեշտ կլինի զգեստ, վարտիք եւ մազերի համար ժապավեն։ Ոչ մի բարդություն։ Թեեւ դիմահարդարումը բավական ջանք կպահանջի։

Եւ այսպես, ներկայացնում ենք տեսանյութ, որը ձեզ կօգնի գլուխ բերել տիկնիկի կերպարի դիմահարդարումը։   Ձեզ՝ հաջողություն։



© NEWS.am STYLE