Վեց հարցադրում, որ կինը չպետք է անի հարաբերությունների սկզբում

23:04   1 օգոստոսի, 2017

Հարաբերություններում ավելի լավ է բնական լինել, չշտապեցնել իրադարձությունները: Եթե կինը կարողանա մոռանալ այս հարցերի մասին, ավելի հանգիստ եւ ներդաշնակ կզգա հարաբերություններում, իսկ դա նշանակում է՝ ավելի երջանիկ:

Հարաբերությունների առաջին փուլում չպետք է ինքներդ ձեզ հարցնեք՝ արդյոք որեւէ սխալ եք թույլ տվել: Մոռացեք, հանեք դա գլխից:

Հարաբերությունների երկրորդ փուլում մի հարցրեք. «Իսկ գուցե նրա կյանքում էլի մեկը կա»: Դեռ դրա ժամանակը չէ:

Հաջորդը. «Ես դեռ գրավու՞մ եմ նրան»: Այս հարցն ինքնին անհանգստություն է առաջացնում, այն մատնում է ցածր ինքնագնահատականը:

Դրանից հետո. «Արդյոք նա կզանգի՞»: Այս հարցը սարսափելի լարվածություն է առաջացնում:

Եվս մեկ հարց. «Արդյոք ինձ ճի՞շտ եմ պահում»: Հենց որ կինն իրեն հարցնում է այդ մասին, սկսում է իրեն անբնական պահել, իսկ տղամարդը զգում է, որ պատանի հանդիսատեսի թատրոնում է հայտնվել:

Նա կարող է փորձել խաղալ, բայց փաստ չէ, որ կգուշակի իր դերը: Ավելի լավ է բնական լինել: Դա նպաստավոր կլինի հարաբերությունների համար:

Եվ, վերջապես, վերջին հարցը. «Գուցե ես պետք է էլի ինչ-որ բան անեմ նրա համար»: Հանգստացեք, պետք չէ:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE