Հայտնի են Բեյոնսեի եւ Ջեյ Զիի երկվորյակների անունները

10:03   1 հուլիսի, 2017

Բեյոնսեի եւ Ջեյ Զիի երկրպագուները սպասեցին ավելի քան երկու շաբաթ՝ աստղային զույգի երկվորյակների անուններն իմանալու համար։ TMZ կայքն իմացել է, որ նորածին երկվորյակներին անվանակոչել են Ռումի Քարթեր եւ Սե Քարթեր։

Դա հայտնի է դարձել հունիսի 26-ին Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ներկայացրած փաստաթղթերի շնորհիվ՝ այդ անունների վրա բոլոր իրավունքներն ունենալու համար։ Թղթերը ներկայացվել են նույն ընկերության կողմից, որի հետ շոուի-բիզնեսի աստղերն աշխատել են, երբ փորձում էին ավագ դստեր՝ Բլյու Այվիի անունը որպես ապրանքանիշ գրանցել։

Կայքը ենթադրում է, որ Ռումի անունը կապված է XIII դարում հայտնի իրանցի պոետ Ջալալեդին Ռումիի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրվածության հետ, իսկ Սեն հնարավոր է վերցված է նրա բանաստեղծություններից որեւէ մեկից։

Եթե աղբյուրները չեն սխալվում, Ռումին եւ Սեն կյանքի առաջին իսկ օրերին դարձան «Քարթեր»-ի կայսրության մասնիկը։ Այժմ նրանց անվան ներքո ծնողները կկարողանան կոսմետիկ միջոցներ, խաղալիքներ եւ այլ իրեր թողարկել։



© NEWS.am STYLE