Հայտնի նկարիչը Դոնալդ եւ Մելանյա Թրամփներին նվիրել է նրանց դիմանկարները

11:35   1 հուլիսի, 2017

Շուտով Վաշինգթոնում՝ Սպիտակ տանը, կհայտնվեն Դոնալդ եւ Մելանյա Թրամփների դիմանկարները, գրում է TMZ-ը։

ԱՄՆ նախագահի եւ առաջին տիկնոջ դիմանկարները երկրի առաջին զույգին նվիրել է կոնգրեսականներից մեկը։ 

Դիմանկարների հեղինակը Թրամփի կողմնակից, նկարիչ Բարրի Ուինգարդն է։ Նա նկարները ներկայացրել է կոնգրեսական Մայք Քելիին եւ խնդրել դրանք Սպիտակ տուն տեղափոխել։ Քելին համաձայնել է եւ հատուկ հարցում արել ԱՄՆ նախագահին ու նրա տիկնոջը։

Տվյալ պահին Թրամփի կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն հնչել, սակայն աղբյուրների համաձայն՝ դիմանկարները դուր են եկել նախագահի կնոջը։



© NEWS.am STYLE