Այսօր ծնվել է արքայադուստր Դիանան. Լեդի Դիի մասին 10 ամենահետաքրքիր փաստերը

15:05   1 հուլիսի, 2017

56 տարի առաջ հենց այս օրը՝ հուլիսի 1-ին, ծնվել է Ուելսի արքայադուստր Դիանան: 1981- 1996 թթ. նա եղել է արքայազն Չարլզի կինը: Նրան հաճախ անվանում էին նաեւ Լեդի Դի:

Դիանայի եւ Չարլզի ամուսնությունից ծնվել են արքայազներ Ուիլյամն ու Հարին:

Դիանան պատմության մեջ հայտնի ամենաազդեցիկ կանանցից էր: Նրա մահից արդեն 20 տարի է անցել, սակայն թե Բրիտանիայի, թե աշխարհի բնակչությունը մինչ օրս հիշում են նրան:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում արքայադուստր Դիանայի մասին մի քանի հետաքրքիր փաստ, որոնք քչերին են հայտնի:

Մինչեւ 9 տարեկանը Դիանան կրթություն է ստացել տանը: Այդ ժամանակ դա ընդունված բան էր: 12 տարեկանում նա տեղափոխվում է West Heath միջնակարգ դպրոց:

Դպրոսն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում՝ որպես դայակ: Ավելի ուշ Դիանան աշխատանք է գտել Young England School դպրոցում:

Նրա երազանքն էր դառնալ բալետի պարուհի, սակայն բարձր հասակի պատճառով նա թողեց պարը: Սերը բալետի հանդեպ այնքան ուժեղ էր, որ մինչ իր կյանքի ավարտը Դիանան աջակցում էր Անգլիայի ազգային բալետին:

Սկզբում Արքայազն Չարլզը հանդիպում էր Դիանայի քրոջ՝ Լեդի Սառա Սփենսերի հետ: Արքայազնն ու Դիանան հանդիպել են ընտանեկան հավաքույթներից մեկի ժամանակ, երբ արքայադուստրն ընդամենը 16 տարեկան էր:

19 տարեկանում նա նշանվում է Չարլզի հետ, մեկ տարի անց նրանք ամուսնանում են:

Չնայած արքայական ընտանիքի անդամների ամուսնական մատանիները հատուկ պատրաստվում են նրանց պատվերով՝ Դիանան իր մատանին ընտրել է Garrard զարդերի բրենդի կատալոգից: Այն սպիտակ ոսկուց էր՝ զարդարված շքեղ ադամանդներով: Այժմ մատանին կրում է Քեյթ Միդլթոնը:

Նրա հարսանեկան զգեստի փեշն ամենաերկարն էր արքայական հարսանիքների պատմության մեջ. այն 7 մետր էր: Ասեղնագործված զգեստը պատրաստված էր մոտ 10 000 մարգարիտներից: Մինչ հարսանիքը, Դիանան մի քանի անգամ փորձ է արել քայլել այդ զգեստով:

Նա գերադասել է շրջանցել հարսանեկան արարողության այն ավանդական մասը, երբ պետք է ասեր «հնազանդ եմ»:  Քեյթ Միդլթոնն, ի դեպ, եւս հետեւել է նրա օրինակին:

Նրա սիրելի երանգը վարդագույնն էր: Նրան հաճախ կարելի է տեսնել հենց այդ գույնի զգեստներով:

Դիանան մահացել է 1997 թ-ին՝ 36 տարկան հասակում՝ դառնալով ավտովթարի զոհ: Վթարը տեղի է ունեցել Փարիզում: Նրա հուղարկավորության արարողությունը ուղիղ եթերով ցուցադրվել է հեռուտատեսությամբ: 

Աղբյուրը՝ goodhousekeeping.com



© NEWS.am STYLE