Պամելա Անդերսոնը դարձավ 50 տարեկան. մոդելի 10 ամենասեքսուալ կերպարները

16:04   1 հուլիսի, 2017

Կանադացի հայտնի մոդել եւ դերասանուհի Պամելա Անդերսոնն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը: Որպես դերասանուհի՝ նա ճանաչում է ձեռք բերել «Մալիբուի փրկարարները», «Մեծ վերանորոգում», «V.I.P.» սերիալների շնորհիվ: Սակայն մոդելն ավելի լայն հանդիսատեսի գրավեց 1990 թ-ին՝ մերկանալով հայտնի Playboy ամսագրի համար:

Անդերսոնը ակտիվորեն զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ: Նա մի շարք գովազդային արշավների է մասնակցել՝ հորդորելով մարդկանց չօգտագործել կենդանիների մորթին եւ միսը:

Որքան էլ Պամելան նկարահանվի ֆիլմերում եւ զբաղվի բարեգործությամբ, միեւնույն է՝ արական սեռի երկրպագուների շրջանում նա առավել հայտնի է իր գայթակղիչ բարեմասնություններով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոդելի 10 ամենասեքսուալ կերպարները:



© NEWS.am STYLE