Լիվ Թայլերը դարձավ 40 տարեկան. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել շաբաթ երեկոյան

17:35   1 հուլիսի, 2017

Այսօր մի շարք հայտնի մարդիկ են ծնվել: Ձեր ուշադրությանն արդեն ներկայացրել ենք արքայադուստր Դիանայի եւ Պամելա Անդերսոնի մասին մեր անդրադարձները: Նրանցից բացի՝ ծննդյան տարեդարձն է նշում նաեւ հոլիվուդյան հայտնի դերասանուհի եւ մոդել Լիվ Թայլերը: Կապուտաչյա գեղեցկուհին այսօր դարձավ 40 տարեկան:

Լիվի մայրը երգչուհի եւ նախկին մոդել Բիբի Բյուելն է, իսկ հայրը՝ աշխարհահռչակ երաժիշտ, Aerosmith հայտնի խմբի անդամ Սթիվեն Թայլերն է:

Մոդելինգով Լիվը սկսել է զբաղվել 14 տարեկանից, իսկ հեռուստաէկրաններին առաջին անգամ հայտնվել է 1991 թ-ին՝ հանդես գալով հայտնի երգիչ Ջորջ Մայքլի Cowboys and Angels տեսահոլովակում: 1994-ին Թայլերն ու դերասանուհի Ալիսիա Սիլվերսթոունը նկարահանվել են Aerosmith-ի Crazy տեսահոլովակում:

Առավել մեծ ճանաչում Լիվ Թայլերը ձեռք բերեց՝ նկարահանվելով «Արմագեդոն» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Բրյուս Ուիլիսն ու Բեն Աֆլեքը: Այնուհետեւ նա նկարահանվել է ոչ պակաս հայտնի «Մատանիների տիրակալը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է էլֆերի արքայադուստր Արվեն Ունդոմիելին:

NEWS.am STYLE-ն առաջարկում է շաբաթ երեկոն անցկացնել ֆիլմեր դիտելով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լիվ Թայլերի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք արժե դիտել հանգստյան օրերին: 

«Արմագեդոն»

«Մատանիների տիրակալը»

«Աղջիկը՝ Ջերսիից»

«Օնեգին»

«Չքացող գեղեցկությունը»



© NEWS.am STYLE