Ամառային թեթեւ դիետա՝ պյուրեով, սմուզիով եւ կոկտեյլով

17:20   3 հուլիսի, 2017

Ամառային դիետան նպաստում է արդյունավետ նիհարելուն՝ մրգերի ու բանջարեղենի հաշվին, ինչպես նաեւ՝ հագեցնում անհրաժեշտ վիտամիններով ու նյութերով։ Բացի այդ, մրգերն ու բանջարեղենը հակաօքիսանդտներ են պարունակում, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումը, կանխել քաղցկեղն ու կաթվածը, ինչպես նաեւ՝ կարգավորել զարկերակային ճնշումը եւ նվազեցնել սրտի հիվանդությունների հավանականությունը։

Այս սննդակարգը բազմազանության ձգտող անձանց համար կատարյալ է։
Նման սննդակարգի հետեւելու համար անհրաժեշտ է ուտել օրական 200-500 գրամ տարբեր, ձեր ճաշակով ընտրված բանջարեղեն, մրգեր եւ կանաչեղեն։ Ավելի խիստ տարբերակի համաձայն՝ դուք ստիպված եք ազատվել այն ամենից, ինչ ուտում եք, բացի պյուրեից եւ հացի սահմանափակ քանակությունից՝ 3-7 օրվա ընթացքում։

Ամառային սննդակարգի ավելի թեթեւ տարբերակը ենթադրում է պանիր, կաթնաշոռ, միս եւ ջրով եփված շիլա։
Կապված, թե ամառային ինչպիսի սննդակարգ եք նախընտրում, մեկ շաբաթվա ընթացքում կարելի է կորցնել 3-5 կգ։ Իսկ այդ ընթացքում մրգերի եւ տարբեր խոտաբույսերի խառնուրդներից պատրաստված թուրմեր ըմպելը օրգանիզմին կօգնի ազատվել թույներից եւ կբարելավի աղեհամակարգի աշխատանքը։

Կոկտելային սննդակարգը փորձերի սիրահարների համար իսկական գտածո է։ Կարելի է համադրել տարբեր բաղադրիչներ՝ ստանալով թթու, կիսաքաղցր կամ քաղցր համ։ Իսկ քաղցրակերների համար հատկապես հաճելի կլինի «բնական քաղցրավենիքների» տեսականին։

Հնարավոր է՝ սովորական սննդակարգը կոկտելայինով եւ պյուրեով փոխարինելուց հետո մարսողական համակարգի հետ մի փոքր խնդիրներ առաջանան: Ալերգիկները պետք է ուշադրությամբ ընտրեն սննդակարգը, կասկածների պարագայում ավելի լավ է հրաժարվել կոնկրետ մրգից կամ բանջարեղենից։
Սննդակարգի ընթացքում օրական անհրաժեշտ է 1000-1200 կալորիա ընդունել։ Հայտնի է, որ մրգերը շատ ածխաջրեր են պարունակում։ Հետեւաբար, սննդակարգը համալրելով որոշ թույլատրելի մթերքներով, հետեւեք, որ կալորեականությունը չտատանվի։

Աղբյուրը՝ zapiskiprofana.ru



© NEWS.am STYLE