Shine & Food. Երազանքի տորթ, որը կարելի է ուտել եւ չգիրանալ

11:00   2 հուլիսի, 2017

Ողջույն, ես Շողիկն եմ:

Իմ փորձով գիտեմ, թե որքան դժվար է պայքարել ավելորդ քաշի դեմ, եւ զսպել ախորժակը, հատկապես որ չգիրացնող սնունդը երբեք այնքան համեղ չէ, որքան «փորիկը մեծացնող» ախորժաբեր ուտեստները:

Այնուամենայնիվ, ես չեմ հրաժարվել այն մտքից, որ առողջ սնունդը կարող է լինել նաեւ համեղ: Երկարատեւ փնտրտուքների արդյունքում գտել եմ չգիրացնող ախորժալի  ուտեստների բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնցով որոշել եմ կիսվել ձեզ հետ:

Հետաքրքրե՞ց. ուրեմն առաջարկում եմ այսուհետեւ ամեն շաբաթ NEWS.am Style-ում հետեւել իմ խոհանոցային բլոգին:

Վստահ եմ, որ ձեզանից շատերը նույնպես ունեն այդ խնդիրը եւ կարող են առաջարկել սեփական բաղադրատոմսերը:

Եթե «խանդով» չեք վերաբերվում ձեր բաղադրատոմսերին եւ ուզում եք օգնել մյուսներին, միացեք իմ ֆեյսբուքյան էջին՝ Shine & Food , եւ կիսվեք ձեր գաղտնիքներով:

Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը, կարծիքները եւ, ինչո՞ւ  չէ, առողջ քննադատությունը:

Իմ խոհանոցում ձեզ հյուրընկալելիս նաեւ կպատեմ, թե տվյալ ուտեստի բաղադրիչներից յուրաքանչյուրն առանձին ինչ օգտակար հատկություններ ունի, կամ ինչպես այն կարելի է օգտագործել կոսմետիկ նպատակներով:

Եվ այսպես, խոհանոցային բլոգը որոշել եմ սկսել ոչ ավել, ոչ պակաս՝ չգիրացնող տորթից: Այո՛, այո՛, այդպես էլ է լինում: Թե ինչպիսին է այն, եւ թե ինչու հենց տորթ՝ կիմանաք դիտելով տեսանյութը:



© NEWS.am STYLE