VARDA-ն հերքում է իր «մահվան» լուրը եւ պատրաստ է դատի տալ հերյուրանքը տարածած կայքերին

23:24   1 հուլիսի, 2017

Այսօր որոշ հայկական կայքեր, որոնց անունները չենք նշում, հրապարակել են տեղեկություններ, թե, իբր, ՌԴ-ում հայտնի պարուհի VARDA-ն մահացել է:

Պարուհու PR ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարում են, որ VARDA-ն ողջ-առողջ է եւ ներկա պահին հանգստանում է Սոչիում:

Այդ հերյուրանքը կարդալով, VARDA-ն հերքում է հրապարակել նաեւ իր Instagram-ի էջում.

«Անհեթեթ բան է տեղի ունեցել: Իմ տնօրենի հեռախոսը պայթում է Հայաստանից ստացված զանգերից: Սա չար կատա՞կ է: Ես ողջ եւ առողջ եմ: Սոչիում եմ եւ վայելում եմ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը: Այստեղ, իհարկե, մահանում են, բայց ոչ իրականում: Բոլորին սիրում եմ եւ համբուրում»:

Չնայած նրան, որ «մահացածների» մասին ընդունված է միայն լավը խոսել, լուրը տարածած կայքերը  VARDA-ին ներկայացրել են որպես մերկապարուհի, ինչն առաջացրել է պարուհու զայրույթը: Նա հայտարարել է, որ «ավելի լավ է մերկ լինել, քան մահացած» եւ մտադիր է դատի տալ լրագրողներին, որոնք իր մասին նման սուտ տեղեկություններ են տարածել: 



© NEWS.am STYLE