«Երևանյան ամառ 2017». ռոք համերգ՝ Ազատության հրապարակում (ֆոտո/վիդեո)

10:02   2 հուլիսի, 2017

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում երեկ՝ հուլիսի 1-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Երեւանյան ռոք» համերգային ծրագիրը:

Համերգի ընթացքում ռոք երաժշտության սիրահարների համար ելույթ ունեցան «Ադանա», «Նեմրա», «Ռոզեն Թալ» եւ «Empyray» ռոք խմբերը:

Երեկոյին ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը: Թե ինչպիսի ռոք տրամադրություն էր տիրում Ազատության հրապարակում, կարող եք տեսնել մեր ֆոտոշարքի եւ տեսանյութերի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE