Ամերիկացի հայտնի ջազմենի հայերեն կատարումը՝ երեւանյան ջազ-համերգին

10:33   2 հուլիսի, 2017

Ինչ ուզում եք՝ ասեք, միեւնույն է, Երեւանը ջազային քաղաք է: Ջազն իրական երաժշտություն է իրական երեւանցիների համար, եւ հերթական անգամ մենք դրանում համոզվեցինք երեկ Գաֆէսճեան քանդակների պարտեզում կայացած համերգի ընթացքում:

Համերգին Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ միասին ելույթ ունեցան ամերիկացի ջազմեն Մայլք Մեյոն, Ջիվան Գասպարյան Կրտսերն ու այլք:

Մայոն կատարեց հայտնի հիթեր: 

Ի՞նչ կասեք նրա կատարմամբ «Ջորջիայի» մասին

Ջիվան Գասպարյան Կրտսերն ուրախացրեց իր կատարման տեխնիկայով

Ամերիկացի կատարողը վերջնականապես գրավեց երեւանյան հանդիսատեսին, երբ հայերեն երգեց:

Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ նա առաջիկայում կայցելի Գորիս, Իջեւան, Վանաձոր, Գյումրի, Կապան, Մեղրի, Սիսիան:

 



© NEWS.am STYLE