Ո՞ւր գնալ եւ ի՞նչ դիտել Երեւանում այս շաբաթ

11:04   3 հուլիսի, 2017

Երեւանը երաժշտության ու տարատեսակ միջոցառումներ քաղաք է: Կարեւորագույն միջոցառումները բաց չթողնելու համար հետեւեք մեր ազդին: Եվ այսպես, ինչ ենք մենք խորհուրդ տալիս դիտել եւ ուր գնալ այս շաբաթ:

Այսօր ժամը 19.30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Իսպանիայում բնակվող ռուսաստանցի դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Հայտնի վիրտուոզը կկատարի Բրամսի, Շուբերտի եւ Շոպենի ստեղծագործությունները: Խորհուրդ ենք տալիս այցելել 45-ամյա երաժշտի ելույթին, որն աշխարհի լավագույն դաշնակահարներից է:

Վոլոդոսն այն դաշնակահարներից է, որն ինքն է ընտրում՝ ինչ նվագել: Նա դուրս չի գալիս Եվրոպայի սահմաններից եւ նախընտրում է նվագել փոքր համերգասրահներում: Նրան հրավիրում ու երկար տարիներ սպասում են եվրոպական խոշոր քաղաքներում: Այնպես որ՝ բաց մի թողեք այս հնարավարությունը:

Կինոյի սիրահարներին կինոթատրոններում սպասում են «Շատ վատ աղջիկները» եւ «Մումիա»-ն՝ Թոմ Քրուզի մասնակցությամբ:

Վաղը մայրաքաղաքում մեկնարկում է Երեւանյան Միջազգային կիթառի փառատոնը՝ պաստառի վրա նշված ամսաթվերով եւ անցկացման վայրերով:

Ուրբաթ Stop ակումբում ռուսական ռոքի երեկո է՝ Another story band-ի հետ միասին:

Հունիսի 8-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կկայանա The Birds-ի համերգը. հրաշալի տարբերակ է շաբաթ երեկոն հաճելի անցկացնելու համար:



© NEWS.am STYLE