Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Морской узел» միջազգային մրցույթում

14:32   2 հուլիսի, 2017
Նովորոսիսկում կայացած «Морской узел 2017» ամենամյա երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանը: Երգչուհին Facebook-ում լուսանկար է հրապարակել` այն մակագրելով. «Մենք չեմպիոններ ենք, Հայաստա~ն»:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննան նշել էր, որ մարտական է տրամադրած եւ մեծ ակնկալիքներ ունի մրցույթից:
Հիշեցնենք, որ «Морской узел 2017» միջազգային մրցույթը մեկնարկել էր հունիսի 30-ին: Մրցույթի եզարափակիչ փուլը կայացել է երեկ` հուլիսի 1-ին: Սյուզաննա Մելքոնյանը Հայաստանը ներկայացրել է Էդգար Գյանջումյանի եւ Վահան Անդրեասյանի հեղինակած «Սիրո երկու թեւեր» երգով:


© NEWS.am STYLE