Վիկա Մարտիրոսյանը՝ իր բեմադրած հարսանեկան պարի շուրջ ստեղծված աղմուկի մասին

12:18   3 հուլիսի, 2017

«Հարսանեկան այդ պարը ձախողում չէր, այն հատուկ էր բեմադրված հենց հարսի խնդրանքով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր բեմադրած հարսանեկան պարի շուրջ մամուլում ստեղծված աղմուկին, նշեց Վիկա Մարտիրոսյանը.

 

Публикация от amarasvika (@amarasvika)

«Դա ընդամենը հումորային բեմականացում էր: Ի դեպ, տեսանյութը հենց ինքս եմ հրապարակել Instagram-ի իմ էջում եւ անհասկանալի եմ համարում դրա շուրջ ստեղծված աղմուկը»,-հավելեց «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիկան մի տեսանյութ էր հրապարակել Instagram-ում, որտեղ հարսնացուն հարսի պարը պարելիս կանգնեցնում է երաժիշտներին՝ հրաժարվելով այն շարունակել: Վիկան տեսանյութը մակագրել էր հետեւյալ կերպ.

«Անիի ցանկությամբ մի փոքր կատակել ենք պարը բեմադրելիս»:

Այնուամենայնիվ, շատերն անտեսել էին պարուհու գրառումը՝ նրա բեմադրությունն անվանելով «ձախողված»:

Ինչ վերաբերում է հայտնի պարային համույթի նորություններին՝ այս շրջանում խումբը պատրաստվում է հաշվետու համերգի, որը կկայանա հուլիսի 10-ին:

«Իհարկե, հանգստին էլ ժամանակ կտրամադրեմ, որից անմիջապես հետո կվերադառնամ աշխատանքի, քանի որ շատ կարեւոր բեմադրություններ ունեմ անելու»,-նշեց Վիկան:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE