«Իմ ծննդյան օրերից շատերն անցկացրել եմ նկարահանման հրապարակում». Թոմ Քրուզը դարձավ 55 տարեկան

17:34   3 հուլիսի, 2017

Այսօր՝ հուլիսի 3-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում Հոլիվուդի ամենահմայիչ սրտակերներից մեկը՝ Թոմ Քրուզը: Հայտնի դերասանն այսօր դարձավ 55 տարեկան:

Թոմ Քրուզն իր կարիերան սկսել է 19 տարեկանում՝ նկարահանվելով «Անավարտ սեր» ֆիլմում: Դերասանի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը, սակայն, դարձավ «Առաքելությունն անհնար է» ժապավենը, որտեղ հոլիվուդյան աստղը հանդես էր գալիս գլխավոր դերում:

Քրուզի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերն են՝ «Վանիլային երկինք», «Աշխարհների պատերազմը», «Վերջին սամուրայը» եւ այլն:

Դերասանը 3 անգամ նոմինացված է եղել «Օսկար»-ի, նա «Ոսկե Գլոբուս»-ի եռակի մրցանակակիր է:

Ինչ վերաբերում է դերասանի անձնական կյանքին, 1987 թ-ին նա ամուսնացել է դերասանուհի Միմի Ջոնսի հետ: Երեք տարի անց նրանք ամունալուծվել են, որից հետո Քրուզն ամուսնանացել է գեղեցկուհի Նիկոլ Քիդմանի հետ: Սակայն այս ամունությունն էլ երկար չի տեւել: Դերասանի 3-րդ կինը դարձավ Քեթի Հոլմսը, որի հետ Քրուզն ամուսնացել է 2005 թ-ին: Նրանց ամուսնությունից ծնվել է Քրուզի դուստրը՝ Սուրին: Սակայն Քեթիի հետ էլ նրան վիճակված չէր երկար համատեղ կյանք: 2012 թ-ին զույգն ամուսնալուծվել է:

Մի կողմ թողնենք դերասանի անձնական կյանքի ինտրիգային մանրամասներն ու վերհիշենք Թոմ Քրուզի՝ բոլոր ժամանակների հայտնի ու անհայտ մեջբերումներից մի քանիսը:

«Ես սիրում եմ սովորել, ես սիրում եմ ապրել»:

«Ոչինչ գեղեցիկ չի ավարտվում: Ավարտը չի կարող լինել գեղեցիկ»:

«Երբ մի շարք խնդիրների մեջ ես խրվում, կամ պետք է խորտակվես, կամ էլ փորձես լողալ»:

«Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե մենք սովորում ենք պարտությունից, ոչ թե հաղթանակից»:

«Ես շատ եմ աշխատում եւ ես միշտ փնտրում եմ այնպիսի մարդկանց, ովքեր ինձ պես նվիրված կլինեն իրենց գործին»:

«Ես դերասան չեմ դարձել մեծ ճանաչում ունենալու համար, բայց այնպես ստացվեց, որ ես հայտնի դարձա: Դա իմ առջեւ մի շարք հնարավորություններ է բացում»:

«Ֆիլմում նկարահանվելու ամենահետաքրքիր պահն այն է, երբ դու զարմացնում ես ինքդ քեզ»:

«Ինձ համար արժեքներն անփոփոխ են: Իմ ընտանիքը միշտ առաջին տեղում է: Անգամ նկարահանման հրապարակում նրանք իմ կողքին են»:

«Ես իմ ծննդյան օրերից շատերն եմ անցկացրել նկարահանման հրապարակում: Ինձ համար դրանք լավագույն օրերն են»:

«Մրցանակներ ստանալը հրաշալի է, ես շատ անգամ եմ հեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերում եղել, բայց ինձ համար մրցանակն ամենակարեւորը չէ: Եթե հաղթեմ, ես ինձ օրհնված կզգամ, եթե չհաղթեմ, էլի օրհնված եմ»:

«Կամ ամեն ինչ, կամ ոչինչ. սա է իմ սկզբունքը: Եթե ինձ մի բան հետաքրքրում է, ես ինձ ամբողջությամբ նվիրում եմ դրան»:



© NEWS.am STYLE