«Ինձ հետ չեն ուզում աշխատել, որովհետեւ մեծ կուրծք ունեմ». Էմիլի Ռատաժկովսկին՝ Harper's Bazaar Australia-ի շապիկին

16:03   3 հուլիսի, 2017

Էմիլի Ռատաժկովսկին դարձել է Harper's Bazaar Australia-ի օգոստոսյան համարի դեմքը: Ամսագրին տված հարցազրույցում մոդելը պատմել է դժվարությունների մասին, որոնց բախվում է աշխատանքի ընթացքում:

««Օ՜, նա չափազանց սեքսուալ է»: Ես մշտապես լսում եմ սա, կարծես սեքսուալությունը վատ բան է: Մարդիկ հայտարարում են, որ ես շատ սեքսուալ եմ եւ չեն ուզում աշխատել ինձ հետ: Բայց դա դեռ ամենը չէ: Ինձ հետ չեն ուզում աշխատել, որովհետեւ մեծ կուրծք ունեմ»,- բողոքել է Էմիլին:

26-ամյա մոդելը տարակուսում է. ինչպե՞ս կարող է դա խնդիրներ առաջացնել:
«Ի՞նչ վատ բան կա իմ կրծքի հետ: Այն գեղեցիկ է, կանացի մարմնի մաս, որը պետք է աստվածացնել: Բայց դա, հավանաբար, ոչ մեկին չի հուզում:

Ես ֆեմինիստ եմ: Ես միշտ իմ տեսակետն եմ հայտնում եւ չեմ նահանջում: Ես ֆեմինիստ եմ հրաշալի մարմնով, որն ուզում եմ մշտապես մերկացնել»,- հավելել է Էմիլին:



© NEWS.am STYLE