Ալեքսիս Օհանյանը «ֆիզարձակուրդ» կվերցնի, որպեսզի Սերենային օգնի խնամել երեխային

15:32   3 հուլիսի, 2017

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը շուտով երեխա են ունենալու: Reddit կայքի 34-ամյա հիմնադիրը մտադիր է «ֆիզարձակուրդ» վերցնել: 

CNBC հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ իր սիրելին հրաշալի մայր կլինի:
«Սերենան հրաշալի մայր կլինի: Այնքան բան կա, որոնցից նա հրաշալի գլուխ է հանում: Շուտով դրան, անկասկած, կավելանա նաեւ մայրությունը: Ես վեց շաբաթով արձակուրդ կվերցնեմ, որպեսզի լավագույնը լինեմ նոր աշխատանքում»,- ասել է Ալեքսիսը:


Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանն ու Սերենան օրերս հայտնվել են Vanity Fair ամսագրում: Նրանց լուսանկարել է Էննի Լեյբովիցը:

Պարբերականին տված հարցազրույցում 35-ամյա Սերենան պատմել է իր եւ 34-ամյա Ալեքսիսի հանդիպման մասին:



© NEWS.am STYLE