Հինգ կրեատիվ գաղափար առաջին ժամադրության համար

20:10   3 օգոստոսի, 2017
1. Էքստրեմալների համար

Եթե ծանոթացել եք լեռնագնացության կամ թռիչքների սիրահարների համար ֆորումում, ինչո՞ւ միասին էքստրիմով չզբաղվել։

Նախ՝ ձեռքբերումներով փայլելու հնարավորություն է ընձեռվում։ Երկրորդ, երկուսիդ համար սովորական պայմաններում ձեզ ավելի շուտ կարող եք ազատ զգալ։ Երրորդ, սպորտի միջոցով կարելի է ստուգել ֆիզիկական համատեղելիությունը։

2. Ինտելեկտուալների համար

Ընկերներիդ օգնությամբ քաղաքում քվեստ-խաղ կազմակերպիր երկուսիդ համար։ Հավատա, զուգընկերդ դա կգնահատի։ Հետաքրքիր որեւէ բան փնտրիր, օրինակ՝ ֆիլմի սկավառակ, որը հետո միասին կդիտեք կամ որեւէ ցուցադրության տոմսեր։

Թիմային խաղը միշտ մերձեցնում է։ Բացի այդ, դու կկարողանաս ավելի լավ ճանաչել նրան՝ նրա հուզականության աստիճանը, ինչպես է նա մտածում, արդյո՞ք կարողանում է զիջել, հակվա՞ծ է առաջնորդության եւ այլն։

3. Ռոմանտիկների համար

Եթե զգում ես, որ դու եւ քո հերոսն էությամբ ռոմանտիկ եք, նրան առաջարկիր նավարկություն գետում, ձիավարություն կամ օդապարիկով թռիչք։

Հաճելի կլինի նաեւ տեսախցիկը ձեռքին զբոսնել քաղաքում։ Միմյանց համար ֆոտոսեսիա կազմակերպեք, լուսանկարեք սիրելի քաղաքի լավագույն վայրերը։ Եթե նույնիսկ ձեզ մոտ ոչինչ չստացվի, լուսանկարները որպես հուշ կմնան։

4. Ամաչկոտների համար

Քաղաքից դուրս զբոսախնջույք կազմակերպեք, որտեղ մեծ տարածություն կա, մաքուր օդ եւ ավելորդ աչքեր չկան։ Եթե զուգընկերդ շատ ինտելիգենտ է, ամենայն հավանականությամբ, նա իրեն կբացահայտի ոչ թե ռեստորանում, այլ բնության գրկում։

Համեղ ուտելիքը, հարմարավետությունը, փիլիսոփայական տրամադրվածությունը կնպաստեն ժամադրության հաջողությանը։

5. Բոլորի համար

Գնացեք կարաոկե ակումբ կամ զբոսայգի։ Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը ձեզ մեծ ուրախություն կպարգեւեն։ Կարելի է բարձր երգել եւ վայելել բոլոր ատրակցիոնները։

Չի կարելի թերագնահատել մանկական հիշողությունները։ Եթե նույնիսկ երիտասարդն այնքան էլ լավը չլինի, միեւնույն է, դուք հաճելի ժամանակ կանցկացնեք։

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE