Քորթնի Քարդաշյանին Սեն Տրոպեում «բռնացրել» են սիրեկանի հետ

19:35   3 հուլիսի, 2017

The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը, որը Կաննի կինոփառատոնի ժամանակ բուռն սիրավեպ էր սկսել  մոդել Յունես Բենջիմի հետ, վերջնականապես բաժանվել է իր երեք երեխաների հորից՝ Սքոթ Դիսիկից, եւ հիմա հանգիստ իր անձնական կյանքով է զբաղվում:

38-ամյա հայուհին Ֆրանսիա է վերադարձել. պապարացիները նրան նկատել են Սեն Տրոպեում:

Քորթնին կրկին 24-ամյա Յունեսի հետ է եղել:

Զույգը քաղաքում զբոսնելիս երջանիկ տեսք է ունեցել: Նրանք երկար ժամանակ ինչ-որ բան են քննարկել:

Քորթնին զբոսանքի է դուրս եկել Gucci-ից 700 դոլար արժողությամբ լեգինսով:

Յունեսը նույնպես սպորտային ոճն է նախընտրել:

Հայտնի չէ, թե Քորթնին որքան ժամանակ կանցկացնի Սեն Տրոպեում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Vantagenews-ի



© NEWS.am STYLE