Ջենիֆեր Լոուրենսը, Նատալի Փորթմանը, Քրիսթեն Դանսթը եւ այլ աստղեր՝ Փարիզում Dior-ի ցուցադրությանը

10:22   4 հուլիսի, 2017

Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է Բարձր նորաձեւության շաբաթը՝ Haute Couture Fashion Week-ը։

Երեկ Dior-ի աշուն-ձմեռ 2017-2018 հավաքածուի ցուցադրությանը ներկա է եղել մի ամբողջ աստղաբույլ, այդ թվում՝ Ջենիֆեր Լոուրենսը, Ռոբերթ Փաթինսոնը, Նատալի Փորթմանը, Քրիսթեն Դանսթը, Սելին Դիոնը, Քարլի Քլոսը, Եվա Հերցիգովան եւ այլք։

Ռոբերթ Փաթինսոն

Նատալի Փորթման

Ջենիֆեր Լոուրենս

Քրիսթեն Դանսթ

Սելին Դիոն

Քարլի Քլոս 

Նատալյա Վոդյանովա

Վիննի Հարլոու 

Աննա Վինտուր

Աննան եւ Սելինը

Օլիվիա Պալերմո

Եվա Հերցիգովա 

Ֆելիսիթի Ջոնս 

Ինչ վերաբերում է հավաքածուին, այդ առումով գերիշխող էր մոխրագույնը՝ իր տարբերակներով՝ կիսաթափանցիկ մարգարտափայլից մինչեւ հագեցած, մուգ երանգներ։ Դրան հավելեք նաեւ էթնիկ տարրեր, կաշի եւ զուգակցեք աֆրիկյան ֆոլկլորով։

Մարիա Գրացիա Կյուրին անսպասելիորեն հավաքածուում ներառել է թավշյա զգեստներ, որոնք այնքան էլ բնորոշ չեն նրա ոճին։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ GCImages, AP, Getty, REX, Shutterstock, Reuters



© NEWS.am STYLE