Ինչպես են Լոս Անջելեսում հայ օլիգարխի որդու հարսանիքին զվարճացել Քսենիա Սոբչակն ու Նիկոլայ Բասկովը

10:01   4 հուլիսի, 2017

Այս վիքենդ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում տեղի ունեցած հայկական հարսանիքը դեռ շատ կքննարկվի:

Եվ դա բնական է. խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլիտայի, եւ ոչ պակաս խոշոր գործարար Ալբերտ Ավդալյանի որդու՝ Գասպարի, հարսանյաց հանդեսին ելույթ են ունեցել  Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան եւ Ջեյսոն Դերուլոն։

Լոս Անջելեսում Dolby Theatre-ի վարձակալության, ինչպես նաեւ նշված աստղերին հրավիրելու համար տասը միլիոն դոլար է ծախսվել (պարզ է, որ ամենաշատը բաժին է ընկել Լեդի Գագային)։

Հայ հայտնիները եւս այնտեղ են եղել՝ Արման Հովհաննիսյանն ու Սուպեր Սաքոն:

Հարսանիքը վարել են Անդրեյ Մալախովը եւ Քսենյա Սոբչակը: Վերջինս իր Instagram-ում հարսանիքի ժամանակ Լեդի Գագայի ելույթի տեսագրությունն էր հրապարակել, որը հետո ջնջել է: Իսկ, ահա, Նիկոլայ Բասկովը հրապարակել է իր եւ Սոբչակի խենթ պարերը՝ հայկական հարսանիքի ժամանակ:

Публикация от Николай Басков (@nikolaibaskov)

Публикация от Николай Басков (@nikolaibaskov)



© NEWS.am STYLE