11:33 4 հուլիսի, 2017Եվ այսպես, կրկին Քարդաշյան ընտանիք, եւ կրկին ուշադրության կենտրոնում է Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին: The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը, որը Կաննի կինոփառատոնի ժամանակ բուռն սիրավեպ էր սկսել մոդել Յունես Բենջիմի հետ, վերջնականապես բաժանվել է իր երեք երեխաների հորից՝ Սքոթ Դիսիկից, եւ հիմա հանգիստ իր անձնական կյանքով է զբաղվում:
38-ամյա հայուհին Ֆրանսիա՝ Սեն Տրոպե է վերադարձել: Տեղի պապարացիներն արդեն նրան նկատել էին մոդել Յունես Բենջիմի հետ զբոսնելիս:

Իսկ երեկ զույգին նկատել են ծովային զբոսանքի ժամանակ:

Քորթնիին եւ Յունեսին միացել են ընկերները:

Հայտնի չէ, թե Քորթնին որքան ժամանակ կմնա Ֆրանսիայում, սակայն սիրահարները վայելում են իրենց ժամանակի ամեն վայրկյանը:




24-ամյա Յունեսն ինչ-որ բան է պատմել, մինչ Քորթնին Norma Kamali-ից 600 դոլար արժողությամբ լողազգեստով վայելել է արեւի ճառագայթները:




Տեսնենք, թե որքան կտեւի Քորթնիի այս սիրավեպը...
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Flynet-ի, Splashnews-ի