Քայլի Ջեներին Լոնդոնում նկատել են նոր ընկերոջ հետ ժամադրության գնալիս

12:03   4 հուլիսի, 2017

Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ եւ Քրեւիս Սքոթի սիրավեպը լուրջ հարաբերությունների է վերածվել: Լուրեր են պտտվում, որ 19-ամյա Քայլի Ջեները նույնիսկ նշանվել է 25-ամյա ռեփերի հետ:

Պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել, իսկ զույգը մինչ այդ սիրավեպն է վայելում:
Քայլիին եւ Սքոթին Լոնդոնում «բռնացրել» են Nobu ռեստորան գնալիս:

Ի դեպ, նույնիսկ հագուստի ընտրության հարցում սիրահարները ներդաշնակ համաձայնություն են ցուցադրում:

Հիշեցնենք, որ Քայլի Ջեների նախկին ընկերը շամպայնի սեփական ապրանքանիշն է ստեղծել, որը լցնում են ոսկե շշերի մեջ: Քայլիի հետ բաժանվելուց հետո ռեփեր Tyga-ն սկսել է լրջորեն բիզնեսով զբաղվել:

Հոլիվուդի շատ աստղերի նման նա նույնպես ներդրում է արել ալկոհոլային խմիչքի ոլորտում: 27-ամյա երաժիշտն Instagram-ում (որտեղ 12 մլն բաժանորդ ունի) տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է LeGrand La Vie Doree շամպայնի նոր շշերը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ GCImages-ի



© NEWS.am STYLE