Մադոննան իր առաջին ելույթից արխիվային լուսանկար է հրապարակել

12:41   4 հուլիսի, 2017

Մադոննան իր առաջին ելույթից արխիվային լուսանկար է հրապարակել: Փոփ երաժշտության 58-ամյա թագուհին նկարը տեղադրել է Instagram-ում:

«Իմ դեբյուտը Show girl-ում: Մանուշակագույն կիսաշրջազգեստով դաժան տեսք ունեմ»,- լուսանկարը մակագրել է երգչուհին:

Լուսանկարում երգչուհին 6 կամ 7 տարեկան է: Նա, սակայն, չի նշել, թե որտեղ է ելույթ ունեցել:
Ի դեպ, Մադոննայի դուստրը՝ Լուրդեսը, շատ նման է երգչուհուն:

Ահա Լուրդեսը 2003 թվականին:

Նրան համեմատենք մանուկ տարիքում Մադոննայի հետ:

20-ամյա Լուրդեսը՝ Մադոննայի հետ (լուսանկարն արվել է անցյալ տարվա սեպտեմբերին Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում Alexander Wang-ի ցուցադրության ժամանակ):



© NEWS.am STYLE