Քենդալ Ջեներին թափոններից պատրաստված Chanel պայուսակով նկատել են Փարիզում

14:13   4 հուլիսի, 2017

Այսօր գրեցինք Ջեներ քույրերից կրտսերի՝ Քայլիի մասին: Հիմա հերթը Քենդալինն է: Մինչ Քայլին Լոնդոնում ժամանակ է անցկացնում ընկերոջ՝ ռեփեր Թրեւիս Սքոթի հետ, Քենդալը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Նորաձեւության շաբաթին: Երեկ երեկոյան նա հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:

Ֆրանսիայի մայրաքաղաքում Քենդալին նկատել են Beaufille-ից ինքնատիպ զգեստով եւ Chanel-ից ոչ պակաս ինքնատիպ պայուսակով:

Քենդալի զգեստը 800 դոլար արժե, իսկ Chanel-ից պայուսակն ամբողջությամբ վերամշակված նյութերից է: Պայուսակի վրա հետեւյալ կարգախոսն է. «Թափոնների վերամշակումն օրենք է»:

Քենդալն ընթրիքի է գնացել, սակայն հայտնի չէ, թե ում հետ:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE