Ralph&Russo-ի ցուցադրությունն ու հարսանեկան զգեստը՝ Փարիզի Նորաձեւության շաբաթում

14:37   4 հուլիսի, 2017

Ֆրանսիայի մայրաքաղաքում բուռն կերպով ընթանում է Բարձր նորաձեւության շաբաթը՝ Couture Fashion Week-ը։ Dior-ի ցուցադրությունից հետո, որտեղ փայլեցին Հոլիվուդի շատ աստղեր, ձեր ուշադրությունն ենք հրավիրում Ralph&Russo-ի 2017-2018 աշուն-ձմեռ հավաքածուի վրա։

Բրիտանական ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Թամարա Ռալֆը ներկայացրել է հիմնականում սպիտակ զգեստներ։

Ավելի կոնկրետ՝ խոսքը ոչ միայն սպիտակին, այլ բոլոր գույներին է վերաբերում, որոնք «հարմարեցված են» սպիտակին։ Վերջինին «օգնում են» բեժը, սեւն ու պերլամուտը։

Հավաքածուն ստեղծելիս Թամարան ակնհայտորեն ոգեշնչվել է տարբեր պատմական ենթատեքստերով՝ 20-30-ականների շքեղությանը համալրում է 70-ականների ավանգարդը։

Դե իսկ, թխվածքի բալն է դարձել ցուցադրության փակման ժամանակ 32-ամյա դերասանուհի Սոնամ Կապուրը՝ հարսանեկան զգեստով։


Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE