Ստելլա Մաքսվելն ու Քրիստեն Ստյուարտը Փարիզում են

17:07   4 հուլիսի, 2017

Ֆրանսիայի մայրաքաղաքում շարունակվում է Նորաձեւության շաբաթը։ Ցուցադրություններից բացի, որոնցից արդեն ներկայացրել ենք Dior-ի աշուն-ձմեռ 2017/2018 եւ Ralph&Russo-ի աշուն-ձմեռ 2017/2018 ցուցադրությունները, Փարիզում «աչքի են ընկնում» նաեւ տարբեր հայտնիներ։

Պապարացիների ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել է Քենդալ Ջեները՝ Chanel-ից փոքրիկ պայուսակով (պատրաստված վերամշակված նյութերից)։

Իսկ հիմա հյուրանոցից դուրս գալիս նկատել են դերասանուհի Քրիստեն Ստյուարտին եւ մոդել Ստելլա Մաքսվելին։

Հիշեցնենք, որ Victoria's Secret-ի 27-ամյա մոդելն ու «Մթնշաղ»-ի աստղը սկսել են հանդիպել անցյալ տարվա դեկտեմբերին։

Երկու շաբաթ անց Քրիստենն ու Ստելլան սկսել են միասին ապրել։ 

Ավելի վաղ՝ 2016 թվականի աշնանը, Քրիստն Ստյուարտը հանդիպում էր երգչուհի St.Vincent-ի հետ։ Հոկտեմբերին զույգը միասին էր ներկայացել միջոցառումներից մեկին։

Ինչ վերաբերում է Ստելլային, մինչ այդ մոդելը հարաբերություններ ուներ Մայլի Սայրուսի հետ։ 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Shutterstock



© NEWS.am STYLE