Chanel-ի շքեղ ցուցադրությունը՝ Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակում

16:04   4 հուլիսի, 2017

Chanel-ի այդ հավերժ թվիդը: Dior-ի եւ Ralph&Russo-ի ցուցադրությունից հետո Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակում կայացել է նաեւ Chanel-ի ցուցադրությունը: Քանյե Ուեսթը, ամեն դեպքում, իրավացի էր, երբ մեկ տարի առաջ հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ հայտնի Նորաձեւության տներն ավելի քան 80 տարի է՝ միեւնույն բանն են ներկայացնում ու չեն փայլում թարմ մտքերով: 

Chanel-ն առանց թվիդի պատկերացնել անհնար է, բայց հնարավոր է՝ մի օր Կառլ Լագերֆելդն անակնկալ մատուցի: Իսկ մինչ այդ՝ թվիդ եւ մոխրագույն՝ Chanel-ից:

Իսկ մոխրագույնը սազում է Էյֆելյան աշտարակին, որը կառուցել են Grand Palais-ում:

Ստանդարտ թվիդին Կառլ Լագերֆելդն ավելացրել է գլխարկ: 

Ի դեպ, ցուցադրությունը բաղկացած է եղել երկու մասից, երկրորդում թվիդ չի եղել: Որպես դեկորացիա օգտագործվել են փետուրներ, ինչը փոքր-ինչ նորություն է ավելացրել հայտնի Նորաձեւության տան մոտեցումներին:

Նյութը եւ լուսանկարները՝ Vogue



© NEWS.am STYLE