Ինչպես է ԲԿՄԱ-ն պատրաստվում ընդունել System of a Down-ին. Exclusive NEWS am. STYLE

16:32   4 հուլիսի, 2017

Վաղը Մոսկվայում մեկնարկում է Park Live հինգերորդ հոբելյանական փառատոնը, որի «հեդլայները» SOAD-ն է լինելու։ Հայտնի ռոք խմբից հետո ելույթ կունենան կանադական Three Days Grace-ն ու շոտլանդական Twin Atlantic-ը։

Համերգը տեղի կունենա ԲԿՄԱ-ում, որը 28 հազար մարդու կարող է ընդունել։ Շուրջ 6 հազարն էլ կհայտնվի ֆան-գոտում։ Համերգը նախանշված է 2017 թվականի հուլիսի 5-ին:

Park Live-ը կբացի ռուսական ռոքի աստղերից Լուսինե Գեւորգյանի գլխավորությամբ LOUNA խումբը։

SOAD-ը ելույթ կունենա Երեւանի ժամանակով 22։00-ին։ Իսկ ինչո՞ւ ենք ձեզ ասում կոնկրետ ժամը, որովհետեւ NEWS.am STYLE-ն անակնկալ է պատրաստել։

Իսկ մինչ այդ, լուսանկարներ մարզադաշտից, որն ուղարկել է մեր հատուկ թղթակիցը։



© NEWS.am STYLE