2012-2013-ի աշուն-ձմեռ տարեշրջանում կանացի նորաձեւ սանրվածքներ ու կտրվածքները

15:57   16 սեպտեմբերի, 2012

Այս տարեշրջանում, սանրվածքների ու կտրվածքների նորաձեւության ասպարեզում, կլինեն երկար սպասված փոփոխություններ: Այժմ կարեւոր չէ մազերի երկարությունը, առավել կարեւոր է, թե ինչ միջոցով է նրանց որոշակի ձեւ տրվում, ուստի վարպետները առաջարկում են սանրվածքների ընտրության բազմազանություն: Սակայն կա փոքրիկ սահմանափակում`չափազանց կարճ մազերը այս տարեշրջանում սեզոնին արդիական չեն: Եթե դուք կարճ, հարմարավետ մազերի կողմնակից եք, բայց նորաձեւության հետեւորդ, ապա ստիպված պետք է հրաժարվեք չափազանց կարճ սանրվածքից: Այս սեզոնում նորաձեւ է առավել երկար կտրվածքները: Տարեշրջանն ունի երկու զուգահեռ միտումներ` խիստ կեցվածք ու կանացի խոպոպիկներ:

 

Կարճ սանրվածքներ

Այս սեզոնում առանձնակի նշանակություն են ձեռք բերել մազափնջերը` ընձեռնելով լայն դաշտ ոճականությանը: Յուրաքանչյուր սանրվածքի արտաքին տեսքը հնարավոր է շատ հեշտ վերափոխել` օգտագործելով թեք, ուղիղ կամ զիգզագաձեւ հերաբաժաններ:Այսպիսով մեծանում է ուղիղ մազափնջերի այժմեականությունը:

Այժմ կարճ սանրվածքները դառնում են ավելի կանացի ու ծավալուն` երկարած մազածայրերի հաշվին, որոնց հարդարման միջոցով անհրաժեշտ է տալ ոճական տեսք: Հատուկ տեղ են զբաղեցնում անհամաչափ սանրվածքները: Նրանցում կարող է օգտագործվել հակադրություն` ուղիղ մաղափնջի եւ ծավալուն, խիտ կատարներով պոկրտված խապոպիկների համադրությամբ:

 

Միջին երկարության սանրվածքներ

Նոր տարեշրջանում միջին երկարության սանրվածքները դարձել են իսկական գլուխգործոց:

Մազերի խիստ ոճի հարդարումը իր տեղը զիջում է խիտ, կանացի խոպոպներին` առավելագույն նման բնականին: Սանրվածքին բնական տեսք կտա թեթեւ անփութությունը: Իդեալական ուղիղ եւ մետաքսանման մազերով կանանց կարելի է առաջարկել միջին երկարության սանրվածք` երկրաչափական ճիշտ կտրվածքով:

 

Սանրվածքներ երկար մազերի համար

Այս տարեշրջանում նորաձեւ ու ոճական սանրվածքների համար ամենաայժմեական որոշումը կհամարվեն երկար սանրվածքները` ուղիղ, խիտ մազափնջով: Եթե նախընտրում եք առանց մազափնջի երկար սանրվածքը, ապա սանրվածքի ընդհանուր գծերը պետք է արտահայտվեն յուրահատուկ հերաբաժաններով կամ փնջերի միջոցով:

Յուրօրինակ է նայվում նաեւ ստվերի ձեւափոխությունը. երեսի մոտ մազափունջը հիշեցնում է քառանկյուն կառե, իսկ ծնոտային մասում մնում է երկար:Իհարկե պետք չէ մոռանալ, որ այդ սանրվածքը բոլորի համար չէ, դրա համար անհրաժեշտ են իդեալական ուղիղ մազեր, որոնք հակված չեն խոպոպիկներ առաջացնելու:

Նոր տարեշրջանում կրկին այժմեական են տարբեր հյուսերն ու ֆրենչները, նաեւ «ձիու պոչ» հավաքած մազերը` կողքից կամ վերեւից:



© NEWS.am STYLE