Մետրոպոլիտեն թանգարանին մեկ միլիարդ դոլար արժողությամբ նվեր են մատուցել (ֆոտո)

12:39   10 ապրիլի, 2013

Estee Lauder կոսմետիկ կայսրության ժառանգորդ Լեոնարդ Լաուդերը նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանին մեկ միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ կուբիստների 78 նկար եւ քանդակ է նվիրել:

Ըստ Forbes-ի, այս զոհաբերությունն ամերիկյան թանգարանի պատմության մեջ ամենախոշորն է: Այս նվերի շնորհիվ Մետրոպոլիտենը կդառնա 20-րդ դարասկզբի արվեստը վառ կերպով ներկայացնող թանգարաններից մեկը: Հավաքածուն, որը Լաուդերը հավաքել է շուրջ 40 տարի, ներառում է Պաբլո Պիկասոյի 33 աշխատանք, Ժորժ Բրաքի 17, Խուան Գրիսի 14 գործ ու եւս 14 ստեղծագործություն Ֆերնան Լեժեից: Լաուդերը նաեւ թանգարանի հետ համաձայնություն է կնքել կառույցին կից արվեստի ուսումնասիրության կենտրոն բացելու մասին:

Առաջին անգամ հավաքածուն հանրությանը կներկայացվի 2014 թվականի աշնանը:



© NEWS.am STYLE