Մերկ կրծքով Բելլա Հադիդը՝ Alexandre Vauthier-ի ցուցադրությանը

16:08   5 հուլիսի, 2017

Մինչ մենք Երեւանում հալած պանրի ենք նմանվում եւ չենք կարողանում հասկանալ, թե քանի աստիճան է դրսում՝ 40, թե՞ 400, Փարիզում շարունակվում է Բարձր նորաձեւության շաբաթը:

Աշնանային հավաքածուն է ներկայացրել Alexandre Vauthier-ը, իսկ ցուցադրությանը մասնակցել է նաեւ Բելլա Հադիդը:

20-ամյա մոդելը նորաձեւության տան մի քանի ստեղծագործություն է ներկայացրել եւ ամեն անգամ հայտնվել է մերկ կրծքով:

Ի դեպ, Բելլային ամեն ինչ է սազում: Կարծես, զգեստները հենց նրա համար են ստեղծված:

Ցուցադրությունից անմիջապես հետո Բելլան մասնակցել է Vogue-ի երեկույթին՝
Giambattista Valli-ից զգեստով:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Rex-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE