Հինգ բան, որ պետք չէ անել ամուսնու համար

22:10   5 օգոստոսի, 2017
1. Խորհուրդներ մի տվեք

Կարող եք արտահայտել ձեր կարծիքը եւ ասել, թե դուք ինչպես կվարվեիք կոնկրետ իրավիճակում, բայց պետք չէ պարտադրել ձեր կարծիքը: Հիշեք, որ եթե տղամարդը հետեւի ձեր խորհրդին, իսկ հետո ձախողի, ամենայն հավանականությամբ, մեղավորը հենց դուք կլինեք: Իսկ եթե, ամեն դեպքում, ուզում եք խորհուրդ տալ, դա մեղմ եւ առանց պարտադրանքի արեք:

2. Մի խղճացեք նրան

Առաջին հերթին, իհարկե, դուք ձեր զուգընկերոջ լավագույն ընկերն եք, այդ պատճառով զարմանալի չէ, որ նա ձեզ բողոքում է իր խնդիրներից: Ձեր խնդիրը ոչ թե խղճալն է, այլ լսելը: Պետք է ձեր տղամարդուն վստահություն ներշնչեք՝ հավաստելով, որ նա կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե ջանք գործադրի:

3. Նրան թանկարժեք նվերներ մի մատուցեք

Սա վերաբերում է այն դեպքերին, երբ նա չի կարողանում ձեզ նույն կերպ պատասխանել՝ իր ֆինանսական դրությունից ելնելով: Կինը չպետք է ի ցույց դնի իր աշխատավարձի չափը (երբ այն ավելին է): Ավելի լավ է՝ միասին թանկարժեք գնումներ կատարեք: Դա ե՛ւ հաճելի է, ե՛ւ օգտակար:

4. Ֆինանսապես մի օգնեք

Եթե ընտանեկան բյուջե ունեք, այս դեպքում հարցեր չկան: Իսկ եթե ձեր զուգընկերը ֆինանսական օգնության կարիք ունի, դուք չպետք է կաշվից դուրս գաք՝ նրա համար գումար գտնելու համար:

5. Մի պարտադրեք նրան ձեր հետաքրքրությունները

Եթե սիրում եք թատրոն գնալ, բայց գիտեք, որ ձեր ամուսինը դա չի սիրում, պետք չէ հիստերիա բարձրացնել եւ ամեն անգամ ուժով նրան այնտեղ տանել: Փորձեք ձեր ամուսնուն ներկայացնել ձեր հետաքրքրությունները, բայց չպարտադրել:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE