«Մեզանից ոչ մեկ իդեալական չէ». Աննա Դեմիրխանյանը պատասխանում է պլաստիկ միջամտությունների մասին մեղադրանքներին (ֆոտո)

13:05   6 հուլիսի, 2017

«Ես չեմ քննադատում պլաստիկ վիրահատությունները կամ կոսմետիկ միջամտությունները: Ես պարզապես իմ կարծիքն էի հայտնել, ուղղակի բոլորը միմյանց նման են դարձել, ինչը շատ տխուր է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց մոդել, «Վիցե միսիս Եվրոպա 2016» Աննա Դեմիրխանյանը՝ հերքելով այն տարածված խոսակցությունները, թե ինքը դիմել է պլաստիկ միջամտության՝ փոխելով շուրթերի ձեւը:

Նման շշուկների պատճառ էր հանդիսացել Աննայի՝ NEWS.am STYLE-ին տված հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե «գեղեցկությունը լցրած շուրթերի եւ դաջված հոնքերի մեջ չէ»:

«Աստված ինձ արտաքին տվյալներ է շնորհել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ: Բայց մեզանից ոչ մեկն էլ իդեալական չէ`յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի: Ամեն ինչ ճաշակի հարց է: Ուղղակի սիրեք եւ եղեք սիրված »,-նշեց մոդելը՝ տրամադրելով նաեւ իր մանկության լուսանկարներից մի քանիսը, որտեղ երեւում է, թե ինչպիսին են եղել նրա շուրթերն ի սկզբանե:

Հիշեցնենք, որ օրերս NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում Աննան նշել էր.

«Եթե կինը սիրված է իր սիրելի տղամարդու կողմից, նա իրեն արդեն գեղեցիկ է զգում: Ուզում եմ ավելացնել, որ գեղեցկությունը լցրած շուրթերի, դաջված հոնքերի եւ նմանատիպ բաների մեջ չէ: Գեղեցկությունը խնամված լինելն է, երբ ունես առողջ մաշկ, հարդարված մատներ, մաքուր վարսեր:) Խնամված ու կոկիկ լինելն է գեղեցիկ, ահա, թե ինչն է օգնում, որ ինձ հմայիչ զգամ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE