Լիբանանահայ երիտասարդի ամուսնության առաջարկությունը՝ օդանավում (տեսանյութ)

12:42   6 հուլիսի, 2017

Բեյրութ-Երեւան թռիչքն իրականացնող օդանավում լիբանանահայ երիտասարդ Ջեք Սեպիլյանն ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ Սարին Այնեդջյանին։

Նախքան սիրելիի մատին մատանի դնելը, երիտասարդն օդանավաի ուղեւորներին իր կյանքից մի դրվագ է պատմել.

«Ուզում եմ մի բան պատմել ձեզ, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ։ Երկու տարի առաջ հայրս մահացավ Հայաստանում: Այդ ժամանակ Բեյրութ վերադառնալիս ես ծանոթացա մեկի հետ, ով փոխեց կյանքս՝ Սարինը։ Նրա հետ ծանոթանալուց հետո իսկապես ամեն բան փոխվեց իմ կյանքում՝  բիզնեսս զարգացավ, իմ վիճակը լավացավ...  Երկու տարի անց` դարձյալ նույն ամսին, մենք գնում ենք Հայաստան՝ նշելու մեր ծանոթության երկու տարին, եւ հիմա ես ուզում եմ ասել՝ Սարին, ես սիրում եմ քեզ։ Կամուսնանա՞ս ինձ հետ»։

Աղջիկն, իհարկե, դրական է պատասխանել։



© NEWS.am STYLE