«Valentino-ի եկեղեցին». Valentino Couture-ի աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուի շքեղ ցուցադրությունը՝ Փարիզի Նորաձեւության շաբաթում

15:34   6 հուլիսի, 2017

Jean Paul Gaultier-ի ցուցադրությունից սահուն կերպով անցում ենք կատարում Valentino-ի աշուն-ձմեռ 2017/2018-ի շքեղ ցուցադրությանը։

Պյերպաոլո Պիչոլին Մարիա Գրացիա Կյուրիի հեռանալուց հետո շարունակեց վերջինի թրենդը՝ շքեղության ու կախարդանքի միախառնումը։ Սակայն ի տարբերություն Մարիայի՝ Պիչոլին իր ստեղծագործություններին կանացիություն է հաղորդում, ինչը Valentino-ի համադրությունները ավելի շատ ներդաշնակ է դարձնում։

Դրանք, կարծես, կենդանանում են։

Դիզայների համար ոգեշնչման հիմնական աղբյուր են հանդիսացել իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո դե Սուրբարանի նկարները, որն ապրել է 16-17-րդ դարերի սահմանագծում։ Նրա նկարները վերածվել են «կրոնական մոտիվներով» զգեստների, որոնք իրենց հերթին դժոխքի եւ դրախտի խառնուրդ են դարձել։ Հավաքածուն ստացել է «Valentino-ի եկեղեցի» անվանումը։

Այսպես, բեմահարթակում հայտնվեցին մոդելներ, որոնց զգեստները միանձնուհիների հագուստ, ինչես նաեւ կաթոլիկ եկեղեցիների քահանաների տունիկաներ են հիշեցնում։ Սակայն այդ համադրություններին «սատանայական» ատրիբուտներ են ավելացել, ինչպես՝ եղջյուրներ, եւ այլն։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Vogue



© NEWS.am STYLE