Բելլա Հադիդն ու Քենդալ Ջեները մասնակցել են Fendi-ի ցուցադրությանը

17:06   6 հուլիսի, 2017

Jean Paul Gaultier-ի եւ Valentino-ի ցուցադրություններից հետո ժամանակն է ուշադրություն դարձնել Fendi-ի աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուին: Առավել եւս, որ Կառլ Լագերֆելդն այստեղ կարող է ամբողջությամբ բացահայտել իր տաղանդը, ինչը չես ասի Chanel-ում նրա աշխատանքի մասին:

Փարիզում անցկացվող Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակում Fendi-ի ցուցադրության ժամանակ պոդիում են բարձրացել Լագերֆելդի սիրելիները՝ Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը:

Բելլան կրկին կուրծքն է ցուցադրել:

20-ամյա գեղեցկուհին անմիջապես ուշադրություն է գրավել:

Քենդալ Ջեները՝ նույնպես:

Անկեղծ ասած՝ սա Նորաձեւության շաբաթվա այն հազվագյուտ հավաքածուներից է, որը չես ցանկանում վերլուծել, պարզապես ուզում ես դիտել ու հաճույք ստանալ Կառլի ստեղծագործություններից:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE