Մարմնավաճառների խորհրդանիշից մինչեւ նորաձեւության թրենդ. չոկերների գաղտնիքը

20:24   6 հուլիսի, 2017

Չոկերն այսօր ամենաթրենդային զարդերից է, որը կարելի է տեսնել ամեն երրորդ աղջկա պարանոցին։ Հայուհիներն էլ բացառություն չեն։  Սակայն ոչ բոլորը գիտեն չոկերների իրական պատմությունը: Երբվանի՞ց է այս զարդը սկսել կիրառվել եւ ի՞նչ թեմատիկ զարգացումների միջով է անցել մինչ այսօր։

NEWS.am STYLE-ը պարզել է մի քանի հետաքրքիր փաստեր՝ ամենաարդիական զարդի մասին.

1798 թ-ին չոկերը լայն կիրառվում էր Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Կանայք այդ տարիներին կարմիր ժապավեններ էին կապում պարանոցներին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհվածների հիշատակին: Հետագայում, երբ նորաձեւությունն ավելի զարգացավ, այդ ժապավենները սկսեցին կապել նաեւ ուսերի եւ մեջքի արանքում:

1860-ականներին այն մարմնավաճառների հանդերձանքի անբաժանելի մասն էր: Երբ կինը պարանոցին ժապավեն էր կապում, դա խոսում էր այն մասին, որ նա զբաղվում է մարմնավաճառությամբ:

1874 թվականին այս զարդը լայն տարածում գտավ բալետի պարուհիների շրջանում: Այդ թվականի նկարազարդումներից շատերում բալետի պարուհիների պարանոցին կարելի է չոկեր տեսնել։

1800-ականներին չոկերը դարձել էր նաեւ ազնվական կանանց խորհրդանիշ եւ արքայական թրենդ: Այն կրում էր Ուելսի արքայադուստր Ալեքսանդրան: Ասում են՝ նա պարանոցին մի սպի ուներ, որը փորձում էր քողարկել մեծ չափսերի զարդեր կրելով:

1944 թ-ից կանայք սկսեցին կրել շների համար նախատեսված մանյակների տեսք ունեցող զարդեր, որոնք վերածվեցին նորաձեւության գլխավոր թրենդի եւ լայն տարածում ստացան նաեւ հոլիվուդյան աստղերի եւ հայտնի կանանց շրջանում:

1990-ականներին չոկերը դարձել էր նաեւ գոթական մշակույթի խորհրդանիշ: Իսկ գունավոր չոկերները լայն կիրառվում էին շրջանավարտների կողմից, որոնք ավարտական երեկույթի զգեստի հետ պարտադիր համադրում էին թրենդային վզնոցը:

Այսօր չոկերը չի դադարում զիջել դիրքերը. այն համարձակորեն համադրում են տարբեր ոճերի եւ առիթների համար նախատեսված զգեստների հետ:

Աղբյուրը՝ www.buzzfeed.com



© NEWS.am STYLE