Փերիս Հիլթոնի քույրը երկրորդ երեխան կպարգեւի իր միլիոնատեր ամուսնուն

18:31   6 հուլիսի, 2017

Փերիս Հիլթոնի քույրը՝ Նիկին, պատրաստվում է կրկին մայրանալ։ 2015 թվականին նա ամուսնացավ Անգլիայի ամենահարուստ ընտանիքներից մեկի ժառանգորդ Ջեյմս Ռոթշիլդի հետ։

Մեկ տարի անց ծնվեց նրանց առաջնեկը՝ Լիլին, իսկ այժմ հայտնի է դարձել, որ զույգը սպասում է երկրորդ երեխային։

33-ամյա Նիկին գտնվում է հղիության չորրորդ ամսում։ Պապարացիները նրան նկատել են Հունաստանի արքայադուստր Օլիմպիայի տարեդարձին։

Ներքին աղբյուրի հաղորդմամբ՝ ամուսինները մեծ ուրախությամբ են կիսվել իրենց բարեկամների հետ այդ լուրով, սակայն պաշտոնական հայտարարություն դեռեւս չի արվել։

Աղբյուրը՝ oregonlive.com



© NEWS.am STYLE