Եվա Գրինը դարձավ 37 տարեկան. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք արժե դիտել այսօր երեկոյան

18:49   6 հուլիսի, 2017

Ֆանտաստիկ ժանրում փայլող լավագույն դերասանուհիներից մեկը՝ ֆրանսիացի Եվա Գրինն, այսօր նշում է ծննդյան 37-ամյակը:

Դերասանուհին իր կարիերան սկսել է թատրոնից, սակայն ապագա աստղին շատ հեշտությամբ գրավեցին կապույտ էկրանները, որոնց հակառակ կողմում նստած հեռուստադիտողներին էլ Եվան է գրավում իր յուրահատուկ ոճով եւ հետաքրքիր արտաքինով: Հենց իր արտաքինի շնորհիվ էլ ֆիլմերում դերասանուհին մարմնավորում է յուրահատուկ եւ ֆանտաստիկ կերպարների:

Գրինի ծննդյան օրը հրաշալի առիթ է նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերը դիտելու համար: Ահա, թե որ հինգ ֆիլմերն է առանձնացրել NEWS.am STYLE-ը.

«Տարօրինակ երեխաների տունը»

«Մռայլ ստվերներ»

«Մեղքերի քաղաքը»

«Ֆրանկլին»

«300 սպարտացիները»



© NEWS.am STYLE