Մելանյա Թրամփը՝ Delpozo-ից 2500 դոլար արժողությամբ զգեստով Լեհաստանի առաջին տիկնոջ հետ հանդիպմանը

18:02   6 հուլիսի, 2017

Երեկ Դոնալդ Թրամփն ու Մելանյա Թրամփը պաշտոնական այցով Լեհաստան են ժամանել։

Մելանյա Թրամփն ինքնաթիռից իջել է Diane von Furstenberg ապրանքանիշի հագուստով, իսկ այսօր Լեհաստանի առաջին տիկնոջ՝ Ագաթա Քորնհաուզեր-Դուդայի հետ հանդիպմանը, նա ներկայացել է Delpozo-ից 2500 դոլար արժողությամբ զգեստով։

Մելանյան ուղերձով դիմել է Լեհաստանի բնակիչներին, իսկ հետո ժամանակ անցկացրել Ագաթայի հետ։

Հիասքանչ է, որ Մելանյան կին քաղաքական գործիչների ոճի կուռքն է դարձել, եւ այժմ այն դիզայներները, որոնք դժգոհ էին Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց, հաստատ զղջում են, որ ժամանակին չեն համաձայնել աշխատել ԱՄՆ առաջին տիկնոջ հետ։
Դե, տեսնենք, թե ինչ հագուստով Մելանյան կներկայանա Համբուրգի G-20 գագաթնաժողովին։


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ EPA, PA, AP, Reuters



© NEWS.am STYLE