Նաոմի Քեմփբելն ու Քեյթ Մոսը բրիտանական Vogue-ի խմբագիրներն են դարձել

11:31   7 հուլիսի, 2017

Բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը, որն այս պաշտոնը ստանձնել է ապրիլին, արդեն լուրջ կադրային փոփոխություններ է անում: Եվ ինչ... պարբերականի գրող խմբագիրներ են դառնալու Նաոմի Քեմփբելն ու Քեյթ Մոսը:

Մոդելներին կօգնեն նաեւ նույն պաշտոնը ստացած ռեժիսոր Սթիվ ՄաքՔուինը եւ ամերիկյան Vogue-ի նախկին կրեատիվ տնօրեն Գրեյս Կոդինգթոնը:

Նաոմի Քեմփբել եւ Էդվարդ Էնիֆուլ

«Նաոմին եւ Քեյթը նորաձեւության խորհրդանիշ են, որոնք մինչեւ հիմա մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունեն նորաձեւության աշխարհում: Իսկ Սթիվը մեր ամսագիր արվեստի նոր տեսլական կբերի: Ինչ վերաբերում է Գրեյսին, նա 19 տարի Vogue-ում է աշխատել: Նա ամսագրի անվան հոմանիշն է դարձել, սիրված է Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում»,- նշել է Էդվարդ Էնինֆուլը:

Սթիվ ՄաքՔուին

Գրեյս Կոդինգթոն

Քեյթ Մոս



© NEWS.am STYLE