Դեն Բիլզերյանը քնած ընկերուհու լուսանկարն է հրապարակել

12:03   7 հուլիսի, 2017

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը, կարծես, շուտով ամուսնանալու է: Միլիոնատիրոջ միկրոբլոգում պակասել է լուսանկարների թիվը, որոնցում Դենը կեցվածք է ընդունում կիսամերկ գեղեցկուհիների հետ, եւ ավելի ու ավելի հաճախ են ընկերուհու՝ Սոֆիա Բեւեռլիի լուսանկարները հայտնվում: 

Վերջերս Դենը ցուցադրել էր, թե ինչպես են ծովային զբոսանքի ժամանակ Սոֆիան ու եւս մեկ աղջիկ կանգնած սերֆինգի տախտակի վրա: Իսկ հիմա Դենի միկրոբլոգում լուսանկար է հայտնվել, որում Սոֆիան քնած է Դենի օդանավում, կողքին՝ Բիլզերյանի կատուն:

«Գնում են Մինեսոտայի լճում գտնվող տուն: Թռիչքի ժամանակ երկուսն էլ քնած են»,- գրել է Դենը:



© NEWS.am STYLE