Ոճային Բրեդ Փիթը՝ Լոս Անջելեսում (ֆոտո)

13:36   7 հուլիսի, 2017

Բրեդ Փիթն ամբողջությամբ «կազդուրվել» է Անջելինա Ջոլիի հետ բաժանումից հետո: 53-ամյա դերասանն այլեւս դեպրեսիվ տեսք չունի եւ նույնիսկ վայելում է դերասանուհի Սիենա Միլլերի հետ սիրավեպը:

Հոլիվուդյան դերասանին պապարացիները «բռնացրել» են Լոս Անջելեսում: Նա ընկերների հետ լանչի էր գնացել:

Փիթը ջինսով, կապույտ մարզաշապիկով է եղել, ձեռքին՝ սառը սուրճ:

Ի դեպ, Սիենայի հետ նրա սիրավեպի մասին:
«Դեռ վաղ է ինչ-որ բան ասել, բայց նրանց միջեւ, այսպես կոչված, ամառային սիրավեպ է։ Սեր՝ առանց պարտավորվածությունների։ Նրանք միասին շատ լավ ժամանակ են անցկացնում։

Ո՛չ Փիթը, ո՛չ Սիենան չեն ցանկանում, որ իրենց սիրավեպի մասին խոսեն, հրապարակայնություն չեն ցանկանում։ Նրանք դեռ ցանկանում են տեսնել, թե ինչ կստացվի իրենց հարաբերություններից»,- ասել է աղբյուրը։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE