15:35 7 հուլիսի, 2017Խմբակային սեքսի, թմրանյութերի եւ այլնի հետ կապված սկանդալը դեռ երկար է մնալու մամուլի առաջին էջերին: Խոսքը Ռոբ Քարդաշյանի եւ նրա նախկին ընկերուհի Բլեք Չայնայի միջեւ «պատերազմի» մասին է: Այսօր պարուհու սիրեկանները սադրիչ լուսանկարներ էին հրապարակել, իսկ հիմա TMZ-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Բլեքի կյանքի մասին:

Ըստ կայքի՝ Ռոբն այլեւս չի ֆինանսավորում Չայնային, Չայնան, իր հերթին, Ռոբից ոչինչ խնդրում, պարզապես ուզում է, որ նա մեկընդմիշտ հեռանա իր կյանքից: Ռոբը չի վճարելու Չայնայի տան համար, Բլեքը նաեւ վերադարձրել է երկու ավտոմեքենաներն ու թանկարժեք իրերը, որոնք Ռոբը գնել էր նրա համար:

Չայնան մտադիր է ամեն ինչի համար ինքնուրույն վճարել. նա Ռոբի հետ համատեղ նկարահանվող ռեալիթի շոուից ստացած միջոցներից խնայողություններ ունի, հիմա նաեւ պարուհին սեփական բրենդն է ստեղծել եւ վստահ է, որ Ռոբի հետ հարաբերություններն իր համար լավ գովազդ էին:

Ամենացավոտ հարցը կապված է դստեր՝ Դրիմի հետ: Չայնան չի ուզում ալիմենտի հայց ներկայացնել եւ պատրաստ է ինքնուրույն հոգ տանել երեխայի մասին, ինչպես նաեւ վախենում է, որ սկանդալի պատճառով կարող են իրենից վերցնել երեխային: Ե՛վ Ռոբը, ե՛ւ Չայնան չեն ուզում դատարան գնալ՝ իրենց հարաբերությունների բազմաթիվ մանրամասներ չհրապարակայնացնելու համար: