Բեն Աֆլեքը սիրավեպ ունի Saturday Night Live շոուի պրոդյուսեր Լինդսի Շուկուսի հետ

16:07   7 հուլիսի, 2017

Զարմանալի ոչինչ չկա: Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները երկու տարի առաջ խզեցին հարաբերությունները, երբ դերասանուհին իմացավ, որ ամուսինը սիրուհի ունի: Բենը սիրավեպ ուներ իր երեխաների դայակի՝ հայուհի Քրիստինե Ուզունյանի հետ:

Ջենն ապահարզան չպահանջեց, զույգը սկսեց ընտանեկան հոգեբանի այցելել, նրանք նույնիսկ փորձեցին հարթել հարաբերությունները, բայց երկու տարի տանջվելուց հետո անցյալ տարի Բենն ու Ջենն ապահարզանի գործընթաց սկսեցին:

Եվ ահա այսօր E! News -ին հայտնի է դարձել, որ 44-ամյա դերասանը հանդիպում է Saturday Night Live շոուի պրոդյուսեր Լինդսի Շուկուսի հետ, որին անցյալ շաբաթ Բենի հետ նկատել են Լոնդոնում: Իսկ երեկ նրանք Լոս Անջելեսում ռոմանտիկ ընթրիքի են գնացել:
«Նրանց հարաբերությունները վաղ փուլում են: Դա ավելին է, քան ամառային սիրավեպը: Դեռ վաղ է ինչ-որ բանի մասին խոսել, բայց նրանք լուրջ են վերաբերվում իրենց զգացմունքներին»,- պատմել է պարբերականի ներքին աղբյուրը:



© NEWS.am STYLE