Անվտանգությունից ելնելով՝ Քլունիները նորածին երկվորյակների հետ Անգլիայից Լոս Անջելես կտեղափոխվեն

16:38   7 հուլիսի, 2017

Ջորջ եւ Ամալ Քլունիները, անվտանգության նկատառումներից ելնելով, նորածին երկվորյակների հետ Անգլիայից Լոս Անջելես կտեղափոխվեն: Այս մասին գրում է Life&Style-ը:

Ջորջն ու 39-ամյա Ամալը որոշել են հեռանալ Բերքշիրում գտնվող 20 մլն դոլար արժողությամբ իրենց հսկայական առանձնատնից: Բանն այն է, որ 56-ամյա Քլունիին մտահոգում է կնոջ եւ երեխաների անվտանգությունը:

«Ջորջն անելու է այն, ինչ անհրաժեշտ է կնոջ եւ երեխաների անվտանգության համար: Նա վստահ չէ, որ Անգլիայում կարող է անվտանգության մեջ լինել: Ընտանիքը նախկինում նույնպես սպառնալիքներ ստացել է՝ կապված մարդու իրավունքների ոլորտում փաստաբան աշխատող Ամալի գործունեության հետ: Ջորջի թիկնապահները խորհուրդ են տվել Քալիֆորնիա տեղափոխվել, որտեղ ընտանիքի համար ավելի անվտանգ կլինի»,- նշել է պարբերականի աղբյուրը:

Նշենք, որ Անգլիայի տունը զույգը գնել է 2015 թվականին՝ 12 մլն ֆունտով (վերանորոգումից հետո գինը բարձրացել է): Ամուսիններն առանձնատներ ունեն նաեւ Իտալիայում եւ Մեքսիկայում:



© NEWS.am STYLE