47-ամյա Նաոմի Քեմփբելը պոդիում է բարձրացել Azzedine Alaia-ի ցուցադրության ժամանակ

17:06   7 հուլիսի, 2017

Նաոմի Քեմփբելը Փարիզում մասնակցել թունիսցի դիզայներ Azzedine Alaia-ի հավաքածուի ցուցադրությանը:

Քեմփբելը մոդելի 30-ամյա ստաժ ունի, եւ Փարիզը համոզվեց. իզուր չէ, որ Նաոմիին «Պոդիումի անկրկնելի թագուհի» են անվանում:

«Ես նրա ցուցադրությանը մասնակցել եմ, երբ 16 տարեկան էի: Ինձ համար մեծ անակնկալ էր, որ Ազեդինն ինձ հրավիրեց մասնակցել իր նոր հավաքածուի ցուցադրությանը: Դա շատ հուզիչ էր, ես շատ էի նյարդայնանում: Նա իսկական վարպետ է, նրա հագուստները գլուխգործոց են: Երբ ես նոր էի սկսում իմ կարիերան, նա օգնում էր ինձ, վստահություն ներշնչում իմ աշխատանքում եւ ձգտումներում:

Ես այստեղ չէի լինի, եթե չլինեին նրա խորհուրդները: Նա իսկական ընկեր է, ես միշտ ամեն ինչ մի կողմ կթողնեմ ու կգնամ նրա մոտ, եթե նա կրկին որոշի ինձ պոդիում բարձրացնել: Ինձ հրաշալի եմ զգում բոլոր այն երիտասարդ գեղեցկուհիների հետ, որոնք հետնաբեմում լուսանկարվում են ինձ հետ»,- հավաքածուի ցուցադրությունից անմիջապես հետո հայտարարել է հուզված Նաոմին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE