Մեր ժամանակների ամենակրքոտ մոդել Էմիլի Ռատաժկովսկին՝ նոր ֆոտոսեսիայում

18:09   7 հուլիսի, 2017

Էմիլի Ռատաժկովսկին Բարձր նորաձեւության շաբաթվա ցուցադրություններից հետո հեռանում է Փարիզից, բայց նա չէր կարող Ֆրանսիայի մայրաքաղաքը լքել առանց ֆոտոսեսիայի:

26-ամյա գեղեցկուհին Instagram -ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է իրանակալով շքեղ զգեստով:

Публикация от Emily Ratajkowski (@emrata)

Ֆոտոշարքն արվել է Hôtel de Crillon հյուրանոցում, իսկ պապարացիները կարողացել են մի քանի կադր անել, երբ նկարահանումները պատշգամբում են կատարվել:

Էմիլին առայժմ չի նշել, թե որ պարբերականի համար են արվել լուսանկարները:
Հիշեցնենք, որ մոդելն օրերս Harper's Bazaar Australia-ին տված հարցազրույցում նշել էր, որ մեծ կրծքի պատճառով չէին ցանկանում աշխատել իր հետ:

Լուսանկարները՝ Rex-ի, Shutterstock-ի, Instagram-ի



© NEWS.am STYLE